Լուրեր

14.10.2019 • Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ...

12.10.2019 • Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ...

13.08.2019 • ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԿԱՅԱՑԱՎ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵԿՈ

  Օգոստոսի 13-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո «Պուպլենժ դասական երաժշտության փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հայկական երեկո» խորագիրը:   Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ստեփանյանի (ջութակ), Նիկիտա Մնդոյանցի (դաշնամուր), Լևոն Մինասյանի (դուդուկ) կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Կարեն Խաչատուրյանի, Էդուարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Նիկիտա Մնդոյանցի և Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։   ՏԵՂԵԿԱՆՔ․ _«Պուպլենժ դասական...

01.08.2019 • Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում...

01.08.2019 • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ...

22.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

  Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։  Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների...

08.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

  Հուլիսի 8-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։  Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ...

05.07.2019 • ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

  Հուլիսի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ բազմամյա արդյունավետ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովման գործում Հայաստանում իրականացված ծրագրերին։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար...

28.06.2019 • Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ

  Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է...

25.06.2019 • Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահին

  Հունիսի 25-ին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուլի Մաուրերին (Uely Maurer)։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Շվեյցարիայի նախագահը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Դեսպան Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր