• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում կայացած ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման արարողությանը

07 ապրիլի, 2025

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (École Polytechnique Fédérale de Lausanne  - EPFL) կայացած ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի դասախոսական կազմն ու ուսանողներ աշխարհի տարբեր համալսարաններից։
EPFL-ը ճարտարագիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում աշխարհի առաջատար ուսումնական համալսարաններից մեկն է և դասվում է Շվեյցարիայի ամենահեղինակավոր գիտակրթական հաստատությունների շարքում։
Դեսպանն իր ելույթում հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի՝ հազարամյակների պատմության ինչպես փառավոր, այնպես էլ դժվարին էջերին, այսօրվա մարտահրավերներին, ինչպես նաև ապագային միտված նախաձեռնություններին։ Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունը  տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ երկխոսության և կառուցողական ներգրավվածության միջոցով։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում կարևորել է նաև համագործակցության և համատեղ պատասխանատվության վրա հիմնված բազմակողմ դիվանագիտության դերը՝ աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերներին դիմակայելու հարցում: Դեսպանը շեշտել է նաև երիտասարդության առանցքային դերը կայուն, խաղաղ ապագա կառուցելու գործում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: