• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ

14 ապրիլի, 2025
ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և մարդասիրական ծրագրերը կարևոր գործոն են հանդիսանում երկկողմ կապերը առավել ընդլայնելու համար։

Դեսպանն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ կառավարությունը  վճռական է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում, և կարևորել է Շվեյցարիայի ընթացիկ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և Հայաստանի սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող շարունակական մարդասիրական աջակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս հասցեագրել խոցելի խմբերի կարիքները։ Դեսպանը կարևորել է նաև Շվեյցարիայի կողմից իրականացվող՝ ՀՀ մարզերում տնտեսական դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։

Հ․ Տոլմաջյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում ներկայիս անվտանգային իրավիճակը և Հայաստանի ջանքերը հարատև խաղաղության և համագործակցության հաստատման ուղղությամբ։

Գլխավոր տնօրենը կարևորել է Հայաստանի քայլերը ժողովրդավարության ամրապնդման, իրավական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության ուժեղացման և սոցիալական արդարության ապահովման հարցում։ Նշել է, որ ԶՀԳ-ը պատրաստ է շարունակել զարգացման և մարդասիրական աջակցության տրամադրումը Հայաստանին, այդ թվում՝ ԼՂ փախստականներին՝ վերջիններիս երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և հասարակություն լիարժեք ինտեգրումը խթանելու նպատակով։

Երկուստեք շեշտվել է տարածաշրջանային կայունության կարևորությունը, և ԶՀԳ տնօրենը հայտնել է գործակալության պատրաստակամությունը իր մանդատի շրջանակներում նպաստելու խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և հետագայում նախաձեռնել նոր ծրագրեր, որոնք կխթանեն Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերային հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: