• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Գերմանիայի Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանի ուսանողները հյուրընկալվեցին Ժնևում ՀՀ դեսպանատանը

10 ապրիլի, 2025

Գերմանիայի Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանի ուսանողները հյուրընկալվեցին Ժնևում ՀՀ դեսպանատանը

 
Ապրիլի 10-ին, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Գերմանիայի Ենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանի «Միջազգային կազմակերպություններ և ճգնաժամային կառավարում» մագիստրոսական դասընթացի ուսանողներին։

Միջազգային կառույցների գործունեությանը ծանոթանալու նպատակով Ժնև ժամանած ուսանողական խմբի կազմում էին երիտասարդներ ինչպես Գերմանիայից, այնպես էլ Բրազիլիայից, Գանայից, Իրանից, Մեքսիկայից, Նիգերիայից, Շրի Լանկայից, Սերբիայից, Սոմալիից, Վրաստանից և Հայաստանից։

Ջերմորեն ողջունելով ուսանողներին՝ Հասմիկ Տոլմաջյանը ներկայացրեց Ժնևում գտնվող բազմակողմ հարթակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանում արդարացի և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և հարևան երկրների հետ հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացների վրա միջազգային տարբեր հակամարտությունների ազդեցությանը, ինչպես նաև բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: