• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

07 մարտի, 2023
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

52-րդ նստաշրջան, օրակարգի երկրորդ կետ, ընդհանուր քննարկում

07 մարտի, 2023թ.  

Պարոն նախագահող,

Հայաստանը մեծապես գնահատում է մի շարք պատվիրակությունների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի բարձրացումը: Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Արդեն շուրջ երեք ամիս է Ադրբեջանն այն արգելափակում է: The Freedom House-ը զգուշացնում է, որ հումանիտար ճգնաժամը մոտալուտ է: Իրավիճակը, սակայն, կարող է վերածվել հումանիտար արհավիրքի, քանի որ արդեն զգացվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և բուժմիջոցների սուր պակասը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել: Երկու օր առաջ այն դիվերոսիոն հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ դարանակալելով ու սպանելով երեք հայ ոստիկան:

Ադրբեջանը շարունակում կոպիտ խախտումներ և սադրանքներ իրականացնել՝ բացահայտորեն արհամարհելով միջազգային բազում կոչերը հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: Մասնավորապես, Ադրբեջանը հրաժարվում է կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ըստ որի այն պարտավոր է ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի ամբողջ երկայնքով: Այս առնչությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Արդարադատության միջազգային դատարանի դատավճիռները ենթակա են պարտադիր կատարման:

Մեկ շաբաթ առաջ, հենց այս Խորհուրդի նիստի շրջանակներում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շեշտեց, որ «մարդու իրավունքների հանդեպ հանրային արհամարհանքը և թաքնված քամահրանքը պետք է ահազանգ դառնան», և որ «ժամանակն է կանգնել պատմության ճշմարիտ կողմում», նաև որ «յուրաքանչյուր մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ամենուրեք»:

Եկել է ժամանակը պաշտպան կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: