• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ ժնևյան կառույցներում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը ՄԱԿ-ի ժնևյան գրադարանի և արխիվների «Next Page Podcast» հաղորդման շրջանակներում

14 ապրիլի, 2022
ՄԱԿ ժնևյան կառույցներում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը ՄԱԿ-ի ժնևյան գրադարանի և արխիվների «Next Page Podcast» հաղորդման շրջանակներում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ ապրիլի 14-ին ՄԱԿ-ի ժնևյան գրադարանի և արխիվների «Next Page Podcast» հաղորդման շրջանակներում հրապարակվել է ՄԱԿ ժնևյան կառույցներում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը։ Հարցազրույցը վարում էր Ժնևում ՄԱԿ-ի գրադարանի և արխիվի տնօրեն Ֆրանչեսկո Պիզանոն։ «Next Page Podcast»-ը հաղորդումների շարք է, որոնց շրջանակներում զրուցակիցները մտքեր են փոխանակում բազմակողմ դիվանագիտության մասին, անդրադառնում են մարտահրավերներին, որոնց այն բախվում է, ինչպես նաև հնարավորություններին, որ այն ներկայացնում է արդի դինամիկ և փոփոխական աշխարհակարգում։

Հաղորդման ընթացքում Ա․Հովհաննիսյանն անդրադարձել է բազմակողմ դիվանագիտության ձևավորման պատմական մի շարք նշանակալի իրադարձությունների՝ 1814թ․-ի Վիեննայի համաժողովից (Concert of Europe) մինչև մեր օրերը։ Նա խոսել է արդի միջազգային հարաբերությունների ու դրանցում բազմակողմ դիվանագիտության խաղացած դերի մասին։ 

Հաշվի առնելով, որ այս տարի լրացել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը՝ Ա.Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում։ Նա նշել է, որ անդամակցությունից ի վեր Հայաստանը մշտապես ձգտել է իր ներդրումն ունենալ ՄԱԿ գործունեության մեջ՝ ակտիվորեն ներգրավված լինելով ՄԱԿ տարբեր մարմինների և կոմիտեների աշխատանքներում, նախագահելով և աշխատելով տարբեր բյուրոներում և խորհուրդներում, մասնակցելով խաղաղապահ առաքելություններին։

Ա.Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի բազմադարյա պատմությանը՝ առանձնացնելով հայ ժողովրդի պատմության նշանակալի հանգրվանները։ Նա զուգահեռներ է անցկացրել բազմակողմ դիվանագիտության գլոբալ նշանակություն ունեցող իրադարձությունների ու Հայաստանի վրա դրանց ազդեցության շուրջ։ Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական, քաղաքական ու իրավական հիմքերը և անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու հայկական սփյուռքի ձևավորմանը։

Հարցազրույցը ձայնագրվել է 2021թ.-ի դեկտեմբերին։ Այն հասանելի է հետևյալ հղումով. https://unitednationslibrarygeneva.podbean.com/e/ambassador-andranik-hovhannisyan-on-armenia-the-un-and-multilateralism/?fbclid=IwAR0KePQkDpKoh-oazva39S8MNBXhtoJhTIH6WUtJeNU3J3PolehvzTc0_3M

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: