• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Համատեղ հայտարարություն Զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ. Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջան

08 հոկտեմբերի, 2021
Համատեղ հայտարարություն Զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ. Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Համատեղ հայտարարություն

Զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ

 

Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջան

 

Օրակարգի 8-րդ կետի ընդհանուր քննարկում․ «Վիեննայի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները»

 

Պատիվ ունեմ ելույթ ունենալու մի շարք պետություններից կազմված միջտարածաշրջանային խմբի և իմ երկրի՝ Հայաստանի անունից։

Հակամարտությունների խաղաղ կարգավորումն և ուժի գործադրումից ու ուժի սպառնալիքից զերծ մնալը ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներ են։

Խստորեն դատապարտում ենք զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումները, և կոչ ենք անում պետություններին պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններ կատարածներին։

Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի համաձայն, պետությունները պարտավոր են հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների որոշակի կոպիտ խախտումների ու չարաշահումների դեպքերը: Այդ հանցագործությունները պետք է ենթարկվեն անաչառ քրեական քննության՝ անկախ հանցագործների, զոհերի և վերապրողների քաղաքացիությունից:

Հիշեցնում ենք, որ Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովն իր խորը մտահոգությունն էր հայտնել զինված հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք ազդում են քաղաքացիական բնակչության՝ հատկապես կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա: Ուստի, մենք վերահաստատում ենք մեր կոչը պետություններին և զինված հակամարտությունների բոլոր կողմերին հարգելու միջազգային իրավունքը՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև՝ մարդու իրավունքները։

Գիտակցում ենք, որ ուժի ապօրինի կիրառմանը հաճախ նախորդում կամ ուղեկցում են ատելության խոսքը, պատերազմի լայնածավալ քարոզչությունը, քաղաքական առաջնորդների և հանրային գործիչների հայտարարությունները, որոնք աջակցում են ռասայի կամ էթնիկ խմբի գերակայության պնդմանը՝ սփռելով թշնամանք և նախապաշարումներ էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի հանդեպ, կամ պաշտպանում և արդարացնում նրանց հանդեպ բռնության կիառումը:

Հիշեցնում ենք, որ Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը ճանաչում է, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները՝ ներառյալ զինված հակամարտությունների ընթացքում, պատկանում են մարդկանց տեղահանմանը հանգեցնող բազմաթիվ և համալիր գործոնների շարքին։

Այն նաև վերահաստատում է մարդասիրական կազմակերպություններից օգնություն ստանալու զոհերի իրավունքը, ինչպես սահմանված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով և միջազգային մարդասիրական իրավունքի այլ համապատասխան գործիքներով, և կոչ է անում ապահովել այս օգնության անվտանգ և պատշաճ հասանելիությունը:

Այս առումով վերահաստատում ենք, որ ռազմագերիներն ու ձերբակալվածները պետք է արժանանան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան վերաբերմունքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Ի թիվս այլ գործոնների, նրանց հայրենադարձումն անհրաժեշտ է վստահության միջավայրի ձևավորման, հարատև խաղաղության և կայունության ապահովման համար։ Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով։ Նմանապես, հորդորում ենք իրականացնել արդյունավետ օրենսդրական, վարչական, դատաիրավական և այլ միջոցառումներ՝ բռնի անհետացման դեպքերի կանխարգելման, դադարեցման և պատժման նպատակով։

Կոչ ենք անում ՄԱԿ համապատասխան մարմիններին ավելի ակտիվ դեր ստանձնել մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում՝ ապահովելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լիարժեք հարգանքը զինված հակամարտություններից բխող բոլոր իրավիճակներում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների փորձագետներին, ինչպես նաև Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մանդատակիրներին ուշադրության կենտրոնում պահել պատերազմների ընթացքում և հետպատերազմական շրջանում թույլ տրված խախտումների վրա՝ զեկուցելով վերջիններիս մասին և անհապաղ արձագանքելով դրանց։

 

***

 

Բելգիա, Իռլանդիա, Իսպանիա, Իրան (Իսլամական Հանրապետություն), Լիբանան, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Կոստա Ռիկա, Հայաստան, Հունաստան, Մարշալյան Կղզիներ, Նիդերլանդներ, Չադ, Պաղեստինի Պետություն, Սինգապուր, Սլովենիա, Տաջիկստան, Ֆիջի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: