• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումները Շվեյցարիայում

24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելի ոգեկոչման միջոցառումները Շվեյցարիայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչկման արարողությունը շարունակվեց եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչեց Կոմիտասի «Դլե Յամանը»։ Ելույթով հանդես եկավ Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse)  փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ զետեղեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Ներկաներին ուղղված իր խոսքում նա երախտիքի խոսք ուղղեց այն շվեյցարացիներին, որոնք Հայոց Ցեղասպանության օրերին նեցուկ կանգնեցին մեր ժողովրդին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։ Նա մասնավորապես նշեց, որ «Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է»։

Նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: