• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԻԽ 63-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով հարակից միջոցառումը

30 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով պանելային քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի կողմից՝ Ֆրանսիայի ու Բուլղարիայի մշտական ներկայացուցչությունների և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականի հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից կոնսենսուսով ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևին, որը ներկայացվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և համահովանավորվել բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող շուրջ 100 անդամ պետությունների կողմից։ Բանաձևն ընդգծում է կրթության դերը խաղաղության մշակույթի խթանման և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման առումներով։

Իր բացման խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է կրթության առանցքային դերակատարությանը խաղաղության մշակույթի ամրապնդման գործում՝ որպես խաղաղությանն ուղղված կարևորագույն երկարաժամկետ ներդրում։ Նա ընդգծել է, որ տևական խաղաղությունը պահանջում է այնպիսի միջավայր, որտեղ կարող են արմատավորվել հարգանքը, երկխոսությունն ու վստահությունը։ Դեսպան Տոլմաջյանն անդրադարձել է նաև կրթության միջսերնդային նշանակությանը և խաղաղությանն ուղղված կրթության ու մարդու իրավունքների փոխլրացման կարևորությանը։

Քննարկումը վարել է Ժնևում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդ, դեսպան Դավիդ Ֆերնանդես Պույանան, բանախոսությոիւններով հանդես են եկել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ. Ժաֆեն, «Arigatou International» կազմակերպության տնօրեն Մարիա Լուսիա Ուրիբեն, ՄԱԿ-ի համալսարանի Քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Սառա Քլարք-Հաբիբին և Եվրոպայի խորհրդի Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչ Թոբիաս Դրիլինգը։ Եզրափակիչ խոսքով հանդես են եկել Բուլղարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անգել Բանջովը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Սելին Յուրգենսենը:

Բանախոսներն անդրադարձել են խաղաղությանն ուղղված կրթությանը՝ երեխաների իրավունքների և երիտասարդների մասնակցության տեսանկյունից։ Ընդգծվել է կրթության ներուժը փոխըմբռնման և սոցիալական համախմբվածության խթանման գործում՝ միաժամանակ նշելով, որ բացառող մոտեցումները և միակողմանի պատումները կարող են խորացնել բաժանումներն ու բևեռացումը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման համար կրթության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականին` որպես այս նպատակների գործնական իրականացմանն աջակցող կարևոր շրջանակ։

Բանախոսները բարձր են գնահատել «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացնելու Հայաստանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ բանաձևի կոնսենսուսով ընդունումը և լայն միջտարածաշրջանային աջակցությունը համընդհանուր քաղաքական մանդատ են ապահովում՝ կրթությունը որպես խաղաղության և ոչ բռնության մշակույթի խթանման միջոց առաջ մղելու համար։ Քննարկման ընթացքում կարևորվել է միջազգային հանձնառություններից գործնական իրականացմանն անցումը, այդ թվում՝ խաղաղությանն ուղղված և մարդու իրավունքների կրթության ներառումը կրթական քաղաքականություններում և ուսումնական միջավայրերում, ինչպես նաև շարունակական միջազգային համագործակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: