• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը

28 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 28-ին Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Ժնևի քաղաքապետը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահը, Շվեյցարիայի դաշնային, կանտոնալ և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մի քանի տասնյակ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է մեցցո-սոպրանո Ջուլիետա Գասպարյանի կատարմամբ Հայաստանի և Շվեյցարիայի պետական օրհներգերով, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը։

Իր խոսքում դեսպանն անդրադարձել է Հայաստանի անկախության վերականգնման պատմական նշանակությանը և անցած 35 տարիների ընթացքում երկրի ձեռքբերումներին՝ պետական ինստիտուտների կառուցման, ժողովրդավարության ամրապնդման և միջազգային գործընկերությունների զարգացման ուղղությամբ։

Դեսպան Տոլմաջյանը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարեկամական կապերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ժնևի դերը հայ ժողովրդի պատմական հիշողության և Հայաստանի միջազգային ներգրավվածության մեջ։

Դեսպանն ընդգծել է նաև, որ այս տարվա հոկտեմբերին Երևանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը Հայաստանում երբևէ անցկացված խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկն է լինելու։

Ելույթով հանդես է եկել նաև Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիտսոսը, ով ընդգծել է Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և հայ ժողովրդի տոկունությունը՝ նշելով, որ լեզվի, մշակույթի և հավատքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն անգամ ամենածանր փորձությունների, այդ թվում՝ ցեղասպանության պայմաններում։ Քաղաքապետն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ժամանակ Ժնևի քաղաքական, հասարակական շրջանակների ցուցաբերած համերաշխության բացառիկ դրսևորումներին, կարևորել ցեղասպանությունից վերապրածների և նրանց ժառանգների ներդրումը երկու երկրները կամրջելու հարցում։ Նա ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տարածաշրջանում՝ միևնույն ժամանակ կարևորելով հայկական պատմամշակութային և կրոնական ինքնատիպ ժառանգության պահպանության կարևորությունը և հումանիտար հարցերի հասցեագրումը։ Քազաքապետն իր խոսքն ավարտել է Հովհաննես Շիրազի «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» բանաստեղծության արտասանությամբ։

Իրենց ելույթներում թե՛ դեսպան Տոլմաջյանը, թե՛ Ժնևի քաղաքապետը առանձնահատուկ անդրադարձ են կատարել Շառլ Ազնավուրի հիշատակին՝ ընդգծելով նրա բացառիկ ներդրումը Հայաստանի անկախության, հայ-շվեյցարական կապերի զարգացման և Հայաստանի միջազգային ճանաչելիության ամրապնդման գործում։

Երեկոյի մշակութային ծրագրի շրջանակում Ժնևի երաժշտական բարձրագույն դպրոցի լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: