• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական երկրորդ մրցաշարը

08 հուլիսի, 2026

Ս.թ. հուլիսի 8-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ անցկացվեց շախմատի դիվանագիտական երկրորդ մրցաշարը՝ Ժնևում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Շախմատի համաշխարհային օրվան՝ հուլիսի 20-ին ընդառաջ կազմակերպված մրցաշարն անցկացվեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հովանու ներքո՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի (UPEACE), ինչպես նաև Շվեյցարիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։

Մրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Ֆոգտլինը։ Մրցաշարի շրջանակներում անցկացվեց  շախմատի միաժամանակյա խաղ, որը վարեց միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ շախմատը Հայաստանի մշակույթի, կրթության և ազգային ինքնության անբաժան մասն է։ Նա ընդգծեց, որ տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում ձևավորված այս խաղը համամարդկային լեզու է դարձել՝ խթանելով ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, համագործակցության և խաղաղության մշակույթը։

Իր խոսքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հիշատակեց, որ Շախմատի համաշխարհային օրը հուլիսի 20-ին նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2019 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևի համաձայն։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ՄԱԿ-ում դիվանագիտական մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպելու համար՝ ընդգծելով շախմատի համամարդկային նշանակությունը՝ որպես ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության խթանման միջոց։

Շվեյցարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրե Ֆոգտլինը ողջունեց մրցաշարի անցկացումը՝ կարևորելով նախաձեռնության ներդրումը շախմատի հանրահռչակման, միջազգային բարեկամության և խաղաղ համագործակցության խթանման գործում։

Մրցաշարի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Տիգրան Պետրոսյանի անվան հուշամեդալներով՝ ի պատիվ աշխարհի իններորդ չեմպիոնի հիշատակի և Հայաստանի հարուստ շախմատային ժառանգության։

Միջոցառման ընթացքում մատուցվեցին Հայաստանը ներկայացնող մրգեր, այդ թվում ծիրանը՝ որպես հայկական հյուրընկալության և մշակութային ինքնության խորհրդանիշ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: