• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի մասնակցությունը Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակի գլխավոր համերգին

20 հունիսի, 2026

Հունիսի 19-ին «Վիկտորիա հոլ» նշանավոր համերգասրահում կայացավ Ժնևի կոնսերվատորիայի 190-ամյակի տոնակատարության հանդիսավոր գլխավոր համերգը, որին մասնակցեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի սաներից և Ժնևի կոնսերվատորիայի աշակերտներից կազմված երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաև Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, Յեհուդի Մենուհինի անվան միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը։
 
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ «Դիմակահանդես» և «Գայանե» բալետներից։ Հայ երիտասարդ երաժիշտների մասնակցությունը համերգին առանձնահատուկ հնարավորություն ընձեռեց շվեյցարացի հանդիսատեսին ներկայացնելու հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը, ինչպես նաև նպաստելու հայ-շվեյցարական մշակութային երկխոսության խթանմանը։
 
Տոնական համերգին նախորդել էր Չայկովսկու անվան դպրոցի աշակերտների մենահամերգը, որը կազմակերպվել էր Ժնևի երաժշտության փառատոնի շրջանակում։ Երիտասարդ երաժիշտները հանդես եկան հայ անվանի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված հատուկ ծրագրով՝ արժանանալով հանդիսատեսի բացառիկ ջերմ ընդունելությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: