• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

24 ապր, 2026

Ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ:

Խորհրդակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա ներկայացրել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ անդրադառնալով Վաշինգտոնի համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ձևավորված դրական դինամիկային, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման միտումներին:

Խորհրդակցություններն այնուհետև ընթացել են ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության  պետքարտուղարի տեղակալ, Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Պիեռ-Իվ Ֆուքսի գլխավորությամբ: Խորհրդակցություններին հայկական կողմից մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական երկխոսությունը՝ երկուստեք ընդգծելով դրա շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։

Ընդգծվել է Շվեյցարիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: