• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ելույթով հանդես եկավ «Գիտություն-քաղաքականություն փոխկապակցվածության ամրապնդումը եռակի մոլորակային ճգնաժամի հաղթահարման համար» խորագրով միջոցառմանը

17 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 17-ին, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ելույթով հանդես եկավ Շրջակա միջավայրի ժնևյան ցանցի և Շվեյցարիայի կողմից կազմակերպված «Գիտություն-քաղաքականություն փոխկապակցվածության ամրապնդումը եռակի մոլորակային ճգնաժամի հաղթահարման համար» խորագրով միջոցառմանը։

Ելույթում դեսպանը շեշտեց գիտություն-քաղաքականություն փոխկապակցվածության առանցքային դերը մոլորակային եռակի ճգնաժամի՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի, աղտոտման հաղթահարման գործում՝ ընդգծելով գիտահենք որոշումների կարևորությունը ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ համահունչ և արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման համար։ Դեսպանը կարևորեց նաև սիներգիայի խթանումը տարբեր միջկառավարական գիտա-քաղաքական հարթակների միջև՝ բարձր գնահատելով Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտա-քաղաքական հարթակի (IPBES) դերը գիտության և քաղաքականության միջև կամուրջ կառուցելու գործում։ Դեսպանն ընդգծեց, որ 2026թ․ Երևանում կայանալիք COP17-ում IPBES-ի եզրակացությունները առանցքային նշանակություն կունենան Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով սահմանված կենսաբազմազանության պահպանման, վերականգնման և կայուն օգտագործման նպատակների իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ինչպես նաև մինչև 2030 և 2050թթ. թիրախներին հասնելու արդյունավետ ուղիների ձևակերպման համար։

Եզրափակելով՝ դեսպանը մասնակիցներին հրավիրեց հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստան՝ միասին վերահաստատելու գիտության կենտրոնական դերը կենսաբազմազանության կորստի կանխման, կլիմայական մարտահրավերների հաղթահարման և աղտոտման վերացմանն ուղղված համատեղ ջանքերում՝ ի նպաստ մեր մոլորակի և գալիք սերունդների բարեկեցության։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: