• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանն ընտրվել է որպես ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 12-րդ՝ COP12 համաժողովի և MOP5 նստաշրջանի հյուրընկալող երկիր

25 նմբ, 2025

Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։

Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ծխախոտի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի  պատասխանատու աշխատանքը՝ նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա հանրային առողջության ոլորտում և անօրինական առևտրի վերացման բնագավառներում մարտահրավերների հաղթահարմանը։

Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է հանրային առողջապահության ոլորտում, որի նպատակն է պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի սպառմամբ և ծխախոտային արտադրանքի ազդեցությամբ պայմանավորված հիվանդություններից և մահերից։ Կոնվենցիայի կողմերի համաժողովը Կոնվենցիայի բարձրագույն որոշում կայացնող մարմին է, որի նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ գնահատելու կատարված աշխատանքները, քննարկելու Կոնվենցիայի դրույթների կիրարկման առաջընթացը և ընդունելու նոր որոշումներ՝ ուղղված ծխախոտի «համաճարակի» կանխարգելմանն ու վերահսկմանը։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: