• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ

04 ապրիլի, 2025
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի թափանցիկ կառավարման և վերահսկողության խթանման ուղղությամբ DCAF-ի աջակցությունը։ Նշել է, որ Հայաստանի անդամակցությունը DCAF հիմնադրամի խորհրդին դրա ստեղծման օրվանից արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանելու ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգումը անվտանգության ոլորտում:

Դեսպան Ն․ Շուարդը ներկայացրել է DCAF-ի ընթացիկ նախաձեռնություններն ու Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ խաղաղության և արդարության խթանման ընդհանուր տեսլականի հիման վրա:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ համաձայնությունը հետագայում արդյունավետ համագործակցությունը պահպանելու և խորացնելու հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: