• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի գործադիր տնօրեն, դեսպան Թոմաս Գրեմինգերի

01 ապրիլի, 2025

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  հանդիպում է ունեցել Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի (GCSP) գործադիր տնօրեն, դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ՝ քննարկելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման բնագավառում համագործակցության հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկխոսության և կառուցողական համագործակցության խթանման կարևորությունը՝ գլոբալ անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում։ Դեսպան Գրեմինգերը տեղեկություններ է տրամադրել GCSP նախաձեռնությունների մասին, մասնավորապես՝ երկրորդ ուղու դիվանագիտության (Track 2 diplomacy) շրջանակներում՝ ուղղված գլոբալ անվտանգության խթանմանը։ Հայաստանի դեսպանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը և գործադրվող ջանքերը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու խաղաղության հաստատմանը, ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները։ Դեսպան Գրեմինգերը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրումը։   

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք համահունչ են GCSP առաքելությանն ու մանդատին։ Հանդիպմանն ընդգծվել է երկու կողմերի ընդհանուր տեսլականը՝ ճգնաժամում գտնվող բազմակողմանիության ամրապնդման և անվտանգության կայուն համակարգերի ստեղծման հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: