• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

23 մարտի, 2025

Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսին

Մարտի 19-ից 23-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:
Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հարյուրից ավելի հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ:

Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, տեղի ունեցան դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, լեզվին, գրականությանը, երաժշտական արվեստին, ճարտարապետությանը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական կոթողներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը,  Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը։ Առանձին անդրադարձեր կատարվեցին Հայաստանի զբոսաշրջային մեծ ներուժին, ինչպես նաև խաղողագործության և գինեգործության հարուստ ավանդույթներին։ Ներկայացվեց նաև Բրյուսելի «Պողոսյան» և Լիոնի «Բուլուկյան» հիմնադրամների գործունեությունը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Հայաստանի տաղավարի հանդեպ ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունը մեծ էր` պայմանավորված ներկայացված գրքերի բազմազանությամբ, ինչպես նաև դասախոսություններին  հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ։

1986 թվականանին հիմնադրված Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսն իր ծավալով աշխարհում երկրորդն է ֆրոնկոֆոն ցուցահանդեսների շարքում և ամենախոշորն է Շվեյցարիայում։ Յուրաքանչյուր տարի այն հյուրընկալում է շուրջ 100,000-ից ավելի այցելուների, 820 հրատարակչությունների և ավելի քան 800 հեղինակների։
2011 թվականին Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի պատվավոր հյուրը Հայաստանն էր՝ ի նշանավորումն հայ գրատպության 500-ամյակի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: