• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ

04 մարտի, 2025

Ս․թ․ մարտի 4-ին, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։
Հանդիպմանը  զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ․ Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: