• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին

11 հոկտեմբերի, 2024
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ-ի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 57-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, վարձկանների կիրառումը, կամայական կալանավորումները, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների իրավունքը, բռնի և հարկադիր անհետացման հարցերը և այլն: Քննարկումներ կայացան նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 43 ելույթներով, ինչպես նաև միացավ 19 համատեղ հայտարարությունների։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին։ ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց նաև Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների խնդիրներին, անհայտ կորածներին ու բռնի անհետացածներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայատյացության ծայրահեղ դրսևորումներին ու ատելության սերմանմանը։ Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։ ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի լավագույն փորձին ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումներին։

ՄԻԽ 57-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների հարցերով Հատուկ զեկուցողի (ՀԶ) Հայաստան այցի վերաբերյալ զեկույցի ներկայացումը, որին հաջորդեց ինտերակտիվ երկխոսություն։ ՀՀ Մշտական ներկայացուցչությունն իր ելույթում ընդգծեց, որ Հատուկ զեկուցողի այցը համընկել է ԼՂ-ից հազարավոր հայերի բռնի տեղահանման հետ։ ՀԶ-ն իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած բռնի տեղահանությանը և կոչ արել ԼՂ հակամարտության հանգուցալուծման շրջանակներում ներառել ճշմարտության մեխանիզմների որդեգրման, քրեական պատասխանատվության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ ՀԶ գովաբանել է Հայաստանի իշխանություններին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման և հանձնառության ուղղությամբ։ ՀԶ-ն անդրադարձել է նաև միջազգային ասպարեզում՝ ցեղասպանությունը կանխելու մեխանիզմներն առաջ մղելու գործում Հայաստանի դերակատարությանն ու կարևորագույն ներդրմանը։

ՄԻԽ օրակարգի 6-րդ կետի ներքո (Համընդհանուր պարբերական դիտարկում), Հայաստանը Արգենտինայի, Ֆիջիի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի և Նորվեգիայի հետ միասին հանդես եկավ համատեղ հայտարարությամբ։

ՀՀ-ն հեղինակեց նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ոչ պաշտոնական խմբի համատեղ հայտարարությունը, որը ներկայացվեց  «Յուրաքանչյուր երեխայի համար հանուն խաղաղության և հանդուրժողականության որակյալ կրթություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Հայտարարության տեքստում մասնավորապես ընդգծվում է հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները՝ այդ թվում երեխաների նկատմամբ իրականացված հանցանքները հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

ՄԻԽ 57-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում վարձկանների օգտագործման, մարդու իրավունքների ոլորտում տեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման, ընտանեկան բռնության վերացման, բանտարկյալների սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև համացանցում մարդու իրավունքների խթանման վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ շրջանակներում Հայաստանը՝ Նորվեգիայի, «IBAHRI» մարդու իրավունքների ինստիտուտի և «UPR Info» հասարակական կազմակերպության հետ միասին կազմակերպեց «Դատական ​​ներգրավվածության միջոցով Համընդհանուր պարբերական դիտարկման առաջարկությունների իրականացման» վերաբերյալ հարակից միջոցառումը։

ՄԻԽ հաջորդ՝ 58-րդ նստաշրջանը կմեկնարկի 2025թ-ի փերվարին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝  https://switzerland.mfa.am/hy/news/ ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: