• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպում

25 սեպտեմբերի, 2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում մասնակից պետությունները՝ Հայաստանը, Չինաստանը, Հունաստանը և Պերուն ընդգծել են.

«Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը և մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի և արտեֆակտների թալանն ու մաքսանենգությունը, և այս համատեքստում պատմական արմատները, մշակութային ինքնությունը և մշակութային բազմազանությունը ժխտելու փորձերը կարող են հրահրել և սրել հակամարտություն՝ դրանով իսկ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը և մարդու իրավունքների իրացումը, մասնավորապես՝ մշակութային իրավունքները:

Ընդգծել են համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն՝ ուղղված իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու զարգացմանը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգության։

Շեշտադրել են, որ հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պահպանումը կարևոր դեր է խաղում հանդուրժողականության և խտրականության դեմ առաջխաղացման, ատելության խոսքի և այլատյացության դեմ պայքարում և արդար, խաղաղ ու ներառական հասարակություններ կառուցելու գործում»:

 

Ամբողջականը՝ https://www.mfa.am/.../09/25/Mirzoyan_ACF_Statement/12855

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը․

 

«Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման եւ պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները»:

 

Ամբողջական ելույթը՝ https://www.mfa.am/hy/speeches/2024/09/25/Mirzoyan_ACF/12850

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: