• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին

12 հուլիսի, 2024
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 12-ը Ժնևում տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 56-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների ու պանելային քննարկումների շրջանակներում ներառված էին կանանց դեմ բռնությունների, արտադատարանական մահապատիժների, խոսքի ազատության, կլիմայական փոփոխությունների, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների, ինչպես նաև մարդու իրավունքների վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցության թեմաները: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 29 հիմնական և պատասխան ելույթներով, ինչպես նաև միացավ 23 համատեղ հայտարարությունների։

ՀՀ ՄՆ ելույթներում անդրադարձներ կատարվեցին Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրներին, Ադրբեջանի կողմից իրականացված արտադատարանական սպանություններին, կտտանքներին, անհայտ կորածներին ու բռնի անհետացածներին, մշակութային ու կրոնական կոթողների նկատմամբ կիրառվող վանդալիզմի դեպքերին, հայատյացության ծայրահեղ դրսևորումներին ու ատելության սերմանմանը: Շեշտվեց, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները։  Հայաստանն իր ելույթներում անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմանը, պատմության կեղծարարության ու վերաշարադրման փորձերին և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնություններին։

ՀՀ ելույթներում ուշադրություն հրավիրվեց նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների ոտնահարումներին ու մարդու իրավունքների խախտումներին:

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում ներկայացվեցին նաև Հայաստանի լավագույն փորձն ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումները՝ ներառյալ մամուլի և խոսքի ազատության, իրավական բարեփոխումների, ինչպես նաև Մարդու իրավունքների պարտավորությունների իրականացման ազգային մեխանիզմի հիմնադրման ուղղությամբ կատարված աշխատանքը։

ՄԻԽ 56-դ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը միացավ «Անվճար նախակրթական և միջնակարգ կրթության» հարցերով բանաձևի նախագծի հեղինակների խմբին՝ Լյուքսեմբուրգի, Սիերա-Լիոնեի և Դոմինիկյան Հանրապետության գլխավորությամբ։ Բանաձևն ընդունվեց կոնսենսուսով։ Այն նախատեսում է Երեխաների իրավունքների կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ձևավորման նպատակով միջկառավարական աշխատանքային խմբի ստեղծում։

Հայաստանը համահեղինակեց նաև մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում կարծիքի և արտահայտվելու ազատության, դատական ​​իշխանությունների անկախության ու անաչառության, կանանց և աղջիկների դեմ խտրականության, ինչպես նաև մարդու իրավունքների ու կլիմայական փոփոխությունների հարցերով։

Հայաստանը համահեղինակեց «Անվճար նախակրթական և միջնակարգ կրթության» հարցերով ՄԻԽ 56-րդ նստաշրջանի հարակից միջոցառումը։

ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կսկսվի 2024թ.-ի սեպտեմբերի 9-ին։

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության մանրամասներն, ինչպես նաև ելույթները հասանելի են հետևյալ կայքէջում.

https://switzerland.mfa.am/hy/news/  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: