• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին

19 հունիսի, 2024
Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարոն նախագահ,

Հայաստանը շնորհակալություն է հայտնում Բարձր հանձնակատարին տարեկան զեկույցը ներկայացնելու համար:

Պատերազմների դաժանությունը և դրանց հարուցած խորը տառապանքները խարխլում են մարդու իրավունքների հիմքերը: Տագնապալի էր, թեև ակնկալելի, որ Բարձր հանձնակատարն իր խոսքի բացման մասում կենտրոնացավ օրեցօր աճող հակամարտությունների իրավիճակներում մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նորից ու նորից ստիպված ենք տալ դասական հարցը՝ «ու՞մ համար են ղողանջում զանգերը»:

Մեկ տարի առաջ, այս բարձր ամբիոնից Մարու իրավունքների ՄԱԿ Բարձր հանձնակատարը զգուշացրեց մարդասիրական այն ծանր հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարից ավել հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհն էր: Նրա մտահոգությունը կիսում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Ցեղասպանությունների կանխարգելման հարցրով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը, Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գրեթե ողջ համակարգը: Սակայն, վաղ ազդարարման այս հստակ նշաններին չհետևեց միջազգային և ոչ մի գործողություն: Եվ որպես դրա հետևանք, բացարձակ անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը հարձակվեց և էթնիկ զտում իրականցրեց Լեռնային Ղարաբաղում:

Մենք, անշուշտ, համաձայն ենք Բարձր հանձնակատարի հետ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք պարտադիր են կատարաման համար, պետք է իրականացվեն անվերապահորեն: Բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են կամայական կալանավորման պետք է անհապաղ ազատ արձակվեն: Մենք նաև կիսում ենք Բարձր հանձնակատարի մտահոգությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ներկայացուցիչների դեմ հնչեցված սպառնալիքների ու հաշվեհարդարի փորձերի առնչությամբ:

Շնորհակալություն:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: