• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 109-րդ տարելիցի հիշատակի արարողությանը

24 ապրիլի, 2024
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 109-րդ տարելիցի հիշատակի արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոգեշնո'րհ Հայր Սուրբ,

Սիրելի' հայրենակիցներ,

 

Հայոց ցեղասպանության տարելիցին մեր մտքերն ու աղոթքները կրկին մեր սրբադասված նահատակների հետ են, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված մեծագույն ոճրագործությանը։ Նպատակը հստակ էր՝ արմատախիլ անել մի ողջ ժողովուրդ, հայրենազրկել ու ոչնչացնել նրանց՝ այսպիսով ի կատար ածելով իրենց դժոխային ծրագիրը։  

Ժամանակակաիցներն այն կոչել էին մարդկության դեմ հանցագործություն, ինչը հետագայում մուտք գործեց միջազգային հարաբերություններ, որպես առանձին եզրույթ։ Իսկ երբ ձևավորվում էր Ցեղասպանություն/գենոցիդ եզրույթը դրա հեղինակը՝ Ռաֆայել Լեմկինը, ևս որպես հիմք կամ բացատրություն հղում էր անում Հայոց Մեծ Եղեռին։ Այսպիսով, միջազգային իրավունքի տեսակետից հստակ էր հայերին պատուհասած արհավիրքի իրական բնույթը։ Իհարկե, այն միշտ էլ ենթարկվել է մերժման ու ժխտողականության արգահատելի դրսևորումների։ Ընդունված է ասել, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին միջազգային հանրության համապատասխան համընդհանուր գնահատականի ու դատապարտման արժանանար դա կօգներ կանխելու հետագա ողբերգությունները։ Նաև սրանից ելնելով է, որ Հայաստանն այսօր իր հետևողական նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերին։

Հանդես գալով Ազգերի Լիգայում, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ջուզեպե Մոտտան հայկական հարցը որակեց որպես «քաղաքակրթության ամոթալի խարան»։ Ես ինձ իրավունք կվերապահեմ շեշտելու, որ այդ խարանը դեռևս չի սրբվել։ Այն դեռ շարունակում է դաջված մնալ, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ստացել համընդհանուր ճանաչում ու դատապարտում, քանի դեռ ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգները պայքարում են արդարության վերականգնման համար։ 

Յուրաքանչյուր ապրիլի 24-ին մենք ավանդաբար հարգանքի տուրք ենք մատուցում նաև այն մեծ  մարդասերներին, ինչպես օրինակ շվեյցարացի միսիոներներ Բեաթրիս Ռոհներին, Յակոբ Կյունցլերին, Էնթոնի Քրաֆթ Բոնարին և այլոց, որոնք մեծ ջանքերի ու զրկանքների գնով մահվան ճիրաններից փրկել են ցեղասպանությունը վերապրածներին, հատկապես՝ բազմահազար որբերին։ Նաև այս նվիրյալների շնորհիվ է, որ մենք կանք ու շարունակում ենք ապրել ու արարել, որպես հայ ժողովուրդ։

 Հարգելի' հայրենակիցներ,

 Այսօր էլ Հայաստանը կանգնած է ծանրագույն մարտահրավերների առջև։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը աներկբայորեն ի ցույց դրեց, որ մարդկության դեմ հանցագործությունների ժամանակները դեռ չեն անցել։ Դրանք իրականացվում են միջազգային հանրության աչքերի առջև, իսկ կանխարգելման միջազգային մեխանիզմներն, ըստ էության, արդյունավետ չեն գործում։

Ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գրավականն ու ամենազդեցիկ գործոնը հզոր ու զարգացած երկրի կառուցումն է։ Վստահ եմ, որ սա պետք է լինի հայ ժողովրդի գերագույն նպատակը՝ կառուցել այնպիսի երկիր, որտեղ հայ մարդը ապրի արժանապատիվ ու անվտանգ կյանքով, որը զերծ կլինի ցեղասպանության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների վտանգից։ Վստահ եմ նաև, որ սա յուրօրինակ հարգանքի տուրք կլինի մեր նահատակներին, որոնք ընկան, բայց Հայաստանը մնաց կանգուն։

 

Շնորհակալություն         

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: