• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանին

05 ապրիլի, 2024
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ-ի փետրվարի 26-ից ապրիլի 5-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 55-րդ նստաշրջանը: Այն ՄԻԽ պատմության մեջ երբևէ եղած ամենաերկարատև նստաշրջանն էր։

 

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Իր ելույթում նախարար Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական էսկալացիայի հրահրման փորձերը դեռ շարունակվում են: Նշվեց, որ ներկայումս, ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», և դրա նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և չի պատրաստվում շեղվել դրանից: Բարձրաստիճան հատվածին Կիպրոսի ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանմանը և իր մտահոգությունն արտահայտեց մարդասիրական այն իրավիճակով, որում այսօր գտնվում են հազարավոր հայեր:

 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ Ժնևում, ներառյալ՝ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի հետ։

 

ՄԻԽ բարձրաստիճան հատվածին հետևած քննարկումների օրակարգում էին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, պատշաճ բնակարանային պայմանների, սննդի իրավունքի, իրավապաշտպանների խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև կրոնական ազատությունների, մշակութային ժառանգության և այլ հարցեր: ՄԻԽ նստաշրջանի մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

 

ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես եկավ 47 ելույթներով, ինչպես նաև միացավ 20 համատեղ հայտարարությունների։

ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում ՀՀ մշտական ներկայացուցչությունն անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը: Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի պահանջներն ու հարցադրումները։

 

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ էր կատարվում նաև Հայաստանի լավագույն փորձին ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումներին: Հայաստանը նաև մի շարք հարցադրումներ ներկայացրեց հատուկ զեկուցողներին՝ իրենց մանդատների շրջանակներում դիտարկվող հարցերի կապակցությամբ։

 

ՄԻԽ 55-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած իր գլոբալ զեկույցում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձ կատարեց տեղահանված հայ բնակչությանը, մասնավորապես նշելով, որ «վստահություն ձևավորելու և կայուն հաշտեցման ու խաղաղության հասնելու համար զոհերի և նրանց ընտանիքների ձայները, ներառյալ նրանց, ովքեր լքել են իրենց տները 2023 թվականի սեպտեմբերին, պետք է անկեղծորեն լսվեն և նրանց կարիքները ապահովվեն»։

 

Լեռնային Ղարաբաղի իրավիճակին հղումներ կատարեց նաև ԵՄ-ն՝ իր բոլոր անդամ երկրների, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Ալբանիայի և Լիխտենշտեյնի անունից  կատարած համատեղ հայտարարությամբ։ Մասնավորապես, այն ընդգծում էր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին իրենց հանձնառությանը համապատասխան։ Հայտարարությունը վերահաստատում էր Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգույթան պաշտպանության, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը և այլն։ Բելգիան, Ֆինլանդիան և Հունաստանը իրենց ազգային ելույթներում ևս մեկ անգամ անդրադարձան ԼՂ տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանը։

 

Նստաշրջանի ընթացքում Հայաստանը որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ շրջանառեց Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ հայտագիր:

 

ՄԻԽ 55-րդ նստաշրջանն առանց քվեարկության (կոսենսուսով) ընդունեց Հայաստանի կողմից ավանդաբար ներկայացվող Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Նոր բանաձևում մասնավորապես արտացոլված է կապը պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության միջև։ Նշվում է, որ միջազգային իրավունքը արգելում է քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը և կենսագործունեության միջոցներից զրկելը։ Բանաձևը շեշտում է, որ վաղ նախազգուշացումը պետք է ուղիղ կապ ունենա ցեղասպանության կանխարգելման ջանքերի հետ։ Այս առումով, այն նախատեսում է  ՄԻԽ-ի շրջանակներում կազմակերպել պանելային քննարկում՝ վաղ նախազգուշացման և ցեղասպանության կանխարգելման թեմայով, որի վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաև զեկույց պետք է ներկայացնի Գլխավոր ասամբելային և Մարդու իրավունքների խորհրդին:

 

Հայաստանն, ի թիվս այլ բանաձևերի, համահեղինակեց կրոնի կամ հավատի ազատության, մշակութային իրավունքների, սննդի իրավունքի, երեխաների իրավունքի, խաղաղության մշակույթի, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, պատշաճ բնակարային պայմանների, ինչպես նաև ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բանաձևերը:

 

ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը շարունակեց իր աշխատանքը ՄԻԽ Խորհրդատվական խմբի կազմում, որը ՄԻԽ 55-րդ նստաշրջանի հաստատմանը ներկայացրեց հատուկ ընթացակարգերի 14 նոր մանդատակիրների նշանակումը։  Հայաստանից Դավիթ Հակոբյանը արևելաեվրոպական խմբից նշանակվեց Գյուղացիների և գյուղական վայրերում աշխատող այլ մարդկանց իրավունքների աշխատանքային խմբի անդամ։

 

ՄԻԽ շրջանակներում տեղի ունեցավ  «Գենդերային հավասարությանը և համաշխարհային թվային համաձայնագրին» (Generation Equality- Placing Gender at the Heart of the Global Digital Compact) նվիրված հարակից միջոցառում, որը կազմակերպել էր Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, «ՄԱԿ Կանայք» կառույցը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը և «A+Alliance» կազմակերպությունը համահեղինակել էին հարակից միջոցառումը։ Բանախոսների շարքում էր նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Հրաչուհի Կատվալյանը։

 

ՄԱԿ ՄԻԽ հաջորդ՝ 56-րդ նստաշրջանը կմեկնարկի 2024թ.-ի հունիսին:

 

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: