• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման կապակցությամբ

03 ապրիլի, 2024
ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի կողմից Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարոն նախագահ,

Պատիվ ունեմ ներկայացնելու Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի Լ. 16 բանաձևը «Ցեղասպանության կանխարգելման» վերաբերյալ, որը վայելում է ՄԱԿ-ի բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի լայն աջակցությունը:

Բանաձևի նախագիծը ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի շարունակական և վճռական ներդրման հանձնառության գրավականն է: Բանձևի նախագիծը կոչ է անում կանխել մարդու իրավունքների սաստկացող ոտնահարումների վերածումը այնպիսի զազրելի հանցագործության, ինչպիսին է ցեղասպանությունը: Այս առումով, Մարդու իրավունքների խորհրդի ներդրումն անհրաժեշտ է և արդիական, քանի որ աշխարհի տարբեր անկյուններում ականատես ենք դառնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների:

Ընդունելով այս բանաձևը, Խորհուրդը կնշի, որ ցեղասպանությունները և զանգվածային այլ ոճրագործությունները հաճախ տեղի են ունենում զինված հակամարտությունների համատեքստում: Այն նաև կվերահաստատի, որ քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը՝ որպես պատերազմի գործիք, արգելված է միջազգային մարդասիրական օրենքով, ուստի արգելված է գրոհել, ոչնչացնել, տեղափոխել և շարքից հանել այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար:

Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով: Բանաձևը նաև նշում է Արդարադատության միջազգային դատարանի ներդրումը ցեղասպանության կանխման և պատժման գործում:

Նախագիծն ի մի է բերում ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից այս ուղղությամբ իրականացված քայլերն և, ի շարս այլոց, ողջունում է Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպումը, որով նշվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-րդ ամյակը:

Այն նաև շեշտում է, որ վաղ նախազգուշացումը պետք է ուղիղ կապ ունենա ցեղասպանության կանխարգելման ջանքերի հետ։ Այս առումով, բանաձևը նախատեսում է  ՄԻԽ շրջանակներում կազմակերպել պանելային քննարկում՝ վաղ նախազգուշացման և ցեղասպանության կանխարգելման թեմայով:

Բանաձևը նաև խնդրանք է ուղղում ՄԱԿ Գլխավոր քարտուղարին՝ պատրաստել զեկույց հիմնված պանելային քննարկման արդյունքների վրա և հրավիրում է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդականին ինտերակտիվ երկխոսության Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում:

Պարոն նախագահ,

Հայտնի են Մարտին Լյուտեր Քինգի խոսքերն այն մասին, որ «տիեզերական բարոյականության կամարը երկար է, բայց այն տանում է արդարության»: Մենք հավատում ենք մեր համատեղ առաքելությանը՝ հասնել այնպիսի արդարության, որին արժանի են զոհերը և նրանց սերունդները, որը պետք է տեղի ունենա նաև ճանաչման, պատասխանատվության ու ճշմարտության հաստատման, փոխհատուցման ճանապարհով, ինչպես նաև չկրկնվելու երաշխիքների և պատմական հիշողության պահպանման միջոցով:

Խորհին շնորհակալություն ենք հայտնում բանաձևի բոլոր համահեղինակներին, բոլոր պետություններին և այլ շահառուներին, որոնք հարստացրին այս նախաձեռնությունն իրենց կառուցողական և արժեքավոր ներդրումով:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: