• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարիայում ՀՀ Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի դասախոսությունը Ժնևի համալսարանում

05 մարտի, 2024
Շվեյցարիայում ՀՀ Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի դասախոսությունը Ժնևի համալսարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մարտի 5-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնևի համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ, որը նվիրված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին։ Դասախոսությունն անցկացվում էր «Համաշխարհային կառավարում․ բանակցությունների արվեստ և գիտություն» սեմինարի շրջանակում՝ Ժնևի համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանի համագործակցությամբ։ 2024 թ․-ի ակադեմիական տարվա հետազոտության համար ընտրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների թեման։ Ծրագրի ղեկավարը Շվեյցարիայի նախկին նախագահ և արտաքին գործերի նախարար Միշելին Կալմի-Ռեյն է:

Դեսպան Հովհաննիսյանը հանդես եկավ Հայաստանի մասին պատմական ու մշակութային ակնարկով, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորումը, դրա զարգացման փուլերը և բանակցային գործընթացը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափումը և մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի խախտումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների գործընթացին, դրանցում Հայաստանի առաջնահերթություններին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Ա.Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության ամրապնդման ու տնտեսական զարգացման բնագավառներում։

Ա.Հովհաննիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: