• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

26 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 26-ին Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ձեռքբերումներին, որոնց շնորհիվ Հայաստանը միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների վարկանիշներով տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին՝ ընդգծվել է առկա գործիքակազմի արդյունավետ օգտագործման կարևորությունը, քանզի հակառակը հանգեցնում է լրջագույն խախտումների կանխարգելման հարցում ձախողման ու աղետալի իրավիճակների կրկնության։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության սկզբունքների աներկբա հարգման վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այս սկզբուքներին հստակ հավատարմության, ինչպես նաև տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանությունից և գետնի վրա իրավիճակի սրանն ուղղված քայլերից զերծ մնալու պարագայում հնարավոր կլինի առաջ շարժվել խաղաղության գործընթացում։

https://www.mfa.am/hy/press-releases/2024/02/26/fm_unhchr/12514 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: