• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը հանդիսավորությամբ նշվել է Ժնևում Հայաստանի Մշտական ներկայացուցչության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո

01 փետրվարի, 2024

Փետրվարի  1-ին Ժնևի հանրահայտ «Գրյուտլի» կինոթատրոնում հանդիսավորությամբ նշվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանը։ Ցուցադրվել է մեծանուն կինոբեմադրիչի գլուխգործոց «Նռան գույնը» ֆիլմը։

Միջոցառման բացման խոսքով և Ս.Փարաջանովի արվեստի գնահատման ելույթներով հանդես են եկել ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևում ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրասենյակի տնօրեն Անա Լուիզա Մասսոտ Թոմփսոնը, «Գրյուտլի» կինոթատրոնի ծրագրերի համակարգող Ալֆիո դի Գուարդոն, Ժնևի «Մուզիկա» ընկերակցության ներկայացուցիչ Անի Գասպարյանը։ Վերջինս Ս.Փրաջանովին հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպիչն է, որոնց շրջանակներում Ժնևում նախատեսվում է ցուցադրել մեծ կինոբեմադրիչի ևս երեք ֆիլմեր։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Սայաթ Նովայի երգերի կատարմամբ և իր հիշողություններով ներկաների հետ կիսվել է մեցո սոպրանո Ջուլիետա Գալստյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի՝ Վիլեն Գալստյանի դուստրն է։ 

Ֆիլմի ցուցադրությունն անցել է հանդիսատեսներով լի դահլիճում։ Ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Շվեյցարիայի օրենսդիր մարմինների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն այս առիթով կազմակերպել էր նաև ընդունելություն, որի ընթացքում մատուցվել է հայկական գինի։

Միջոցառումն իրականացվել է Գրյուտլի կինոթատրոնի   wu «Մուզիկա» ընկերակցության կազմակերպչական ջանքերի շնորհիվ և  ՀՀ Մշտական ներկայացուցչության  ու Ժնևում ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրասենյակի բարձր հովանու ներքո։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: