• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը բացման խոսքով հանդես եկավ Ֆրիբուրգի համալսարանում կազմակերպված Խաչի օգտագործումը միջնադարյան Հայաստանում և Վրաստանում խորագրով գիտաժողովին

06 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 6-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցեց Ֆրիբուրգի համալսարանում կազմակերպված Միջնադարյան Հայաստանում և Վրաստանում խաչի տարածվածության ու հասարակական կյանքում օգտագործման վերաբերյալ միջազգային գիտաժողովին։ Ա.Հովհաննիսյանը հանդես եկավ բացման խոսքով, որտեղ մասնավորապես անդրադարձավ ողջ աշխարհում սփռված հայկական գաղթօջախների պատմությանը, խաչի օգտագործմանը հայ համայնքներում և դերակատարությանը ազգային ինքնության պահպանության գործում։ Անդրադառնալով խաչքարերի ինքնատիպ մշակույթի զարգացմանը, նա բերեց նաև օրինակներ, թե ինչպես են միջազգային կազմակերպություններում խաչքարերը ներկայացվել՝ որպես հայ ժողովրդի խորհրդանիշ։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև հայկական մշակութային կոթողների դեմ իրականացված վանդալիզմի դեպքերը՝ մասնավորապես անդրադառնալով Ջուղայի հայկական հազարավոր խաչքարերի ոչնչացմանը։

Անդրանիկ Հովհաննիսյանի ամբողջական ելույթը հասանելի է այս հղումով. https://switzerland.mfa.am/en/news/2023/11/06/opening-remarks-by-h-e-andranik-hovhannisyan-ambassador-of-the-republic-of-armenia-to-the-swiss-con/12234

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: