• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ընդհանուր բանավեճ մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ, որոնք պահանջում են Խորհրդի ուշադրությունը` ՄԻԽ օրակարգ 4

26 սեպտեմբերի, 2023
Ընդհանուր բանավեճ մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ, որոնք պահանջում են Խորհրդի ուշադրությունը` ՄԻԽ օրակարգ 4
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը

 

Պարոն նախագահող,

Ադրբեջանը մտադիր է ավարտի հասցնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման գործընթացը: Ադրբեջանի կողմից վերջերս իրականացրած կանխամտածված, չարդարացված ռազմական ագրեսիայի արդյունքում, տասնյակ հազարավոր հայեր արդեն ենթարկվել են բռնի տեղահանման և ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:

Ամիսներ տևած դիվանագիտական բանակցություններից հետո Ադրբեջանը վերստին կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ռազմական էսկալացիա՝ արհամարհելով բազում միջազգային կոչերը և դրժելով նախկինում արված հստակ հանձնառությունը ուժ չկիրառելու վերաբերյալ: Դրանով Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակներն ու սկզբունքները: Ինն ամիս շարունակ ընթացող Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը, երբ սնունդն ու հումանիտար օգնությունը որպես զենք էին օգտագործվում բնակչության դեմ, էթնիկ զտումների կանոնավոր քաղաքականության հերթական փուլերն էին, որոնց հաջորդեց այս ռազմական հարձակմանը: Ավելին, Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է կիրառել Միջազգային քրեական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջանկյալ որոշումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին: Միջազգային օրենքի և մարդու իրավունքների հանդեպ նման քամահրանքը հստակ ազդանշան էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականցնելու մտադրության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը մտահագություն է հայտել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջերս իրականացրած ռազմական էսկալացիայի վերաբերյալ, որը «կարող է քաղաքացիական բնակչությունը ենթարկել բռնությունների, ներառյալ՝ ցեղասպանության և դրան առնչվող վայրագությունների ռիսկի»: Նա կոչ է անում կանխել դա:

Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ականջալուր կլինի այդ կոչին:

Շնորհակալություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: