• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում նշվեց հայկական կինոմատոգրաֆիայի 100-ամյակը

17 հունիսի, 2023
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 17-ին Ժնևի հանրահայտ «Գրյուտլի» կինոթատրոնում մեծ շուքով և շուրջ 200 հանդիսատեսների ներկայությամբ նշվեց հայ կինոյի 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային  18-րդ կինոփառատոնի համատեղ ջանքերով։ Վերջինս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային ամենամյա միջոցառումներից մեկն է։ 

Նշանավորելու համար հայկական կինոմատոգրաֆիայի 100-ամյակը, փառատոնի շրջանակներում անցկացվեց «Հայկական օր», որտեղ ներկայացվեցին միջազգային կինոփառատոների մասնակցած ու մրցանակներ շահած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»: Առաջինն ամերիկահայ Մայքլ Գուրջյանի ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և 20-րդ դարի քառասունական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի (գլխավոր դերում նույնպես Մայքլ Գուրջյանն է) պատմությունը։  Երկրորդը՝ ծագումով արցախցի Ջիվան Ավետիսյանի ֆիլմն է, որը ներկայացնում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ պատմությունը՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին:  

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի դաշնային կառավարության մշակույթի գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը, Ժնևի քաղաքապետարանի մշակույթի ու թվային տեխնոլոգիաների վարչության պետ Սամի Քանաանը, Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային  18-րդ փառատոնի նախագահ Ռոմանի Ժանը և խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Բանախոսներն անդրադարձան հայկական հարուստ մշակույթին, կինոմատոգրաֆիային, ներկայացրեցին հայ ֆիլմարտադրության պատմությունը, անդրադարձան հայկական կինոյի երախտավորներին, խոսեցին հայ ժողովրդի պատմության և հայկական կինոմատոգրաֆիայի զարգացման վրա դրա ունեցած ազդեցության մասին։ Նշվեց, որ հայկական կինոմատոգրաֆիայի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում։  

«Հայկական օրվա» շրջանակներում իրենց ֆիլմերը ներկայացրեցին ռեժիսորներ Մայքլ Գուրջյանը և Ջիվան Ավետիսյանը, որոնք հատուկ այս առիթով ժամանել էին Ժնև։ Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին իրենց ֆիլմերի հիմնական ուղերձը, անդրադարձան ֆիլմերի ստեղծման առանձնահատկություններին, պատմեցին դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքի մանրամասները, խոսեցին պատմական այն ժամանակաշրջանների մասին, որոնք արտացոլված են ֆիլմերում և պատասխանեցին ներկաների հարցերին։    

Միջոցառման պաշտոնական հատվածի ավարտից հետո, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն, որի շրջանակներում հյուրերին մատուցվեց հայկական գինի։     

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային և Ժնևի նահանգային խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի համալսարանի և այլ գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հասարակական ու մշակութային գործիչներ, արվեստագետներ, կինոարտադրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: