• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում նշվեց Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը

20 մայիսի, 2023

Մայիսի 20-ին Ժնևի «Ֆրանկ Մարտինի» սրահում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ նշվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը։ Միջոցառումն անցկացվեց երաժշտության և հոգևոր արվեստի «Ագապե» միջազգային փառատոնի շրջանակներում։ Երաժշտական երեկոյին հանդես եկավ հայազգի ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը՝ «Վենետիկի բարոկկո խմբի» նվագակցությամբ։

«Ագապե» փառատոնի կազմակերպիչներն իրենց ելույթներում անդրադարձան Հայաստանին ու հայկական մշակույթին։ Համերգի բացման արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց բոլոր հայ նահատակների հիշատակին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց Սուրբ Ներսես Շնորհալու աստվածաբանական, գրական ու երաժշտական հարուստ ժառանգությունը, պատմական այն ժամանակաշրջանը, որտեղ նա ապրել ու ստեղծագործել է։  Մասնավորապես նա նշեց, որ Սուրբ Ներսես Շնորհալու շարականները շարունակում են հնչել հայկական եկեղեցիներում, ինչպես հարյուրավոր տարիների ընթացքում, այսօր ևս դյութելով ունկնդիրներին ու ամրապնդելով սերունդների կապը հայ մշակույթի ու արվեստի միջոցով։ Անդրանիկ Հովհաննիսյանի ամբողջական ելույթը հասանելի է այս հղումով.

https://switzerland.mfa.am/en/news/2023/05/20/850th-anniversary-of-saint-nerses-shnorhali%E2%80%99s-passing-was-commemorated-in-geneva/11588 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: