• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչումը Շվեյցարիայում

24 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչումը Շվեյցարիայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում ապրիլի 23-ին Ժնևի Վիկտորիա Հոլ հանրաճանաչ համերգասրահում տեղի ունեցավ Կոնչերտյուս Սեզոնյուս համերգային գործակալության կողմից կազմակերպված շվեյցարաբնակ հայազգի սոպրանոներ Արմինե և Կարինե Մկրտչյանների մենահամերգը` դաշնակահար Տոդ Կամբուրնի նվագակցությամբ և դուդուկահար Միշել Լուբիցի մասնակցությամբ։ Համերգը կրում էր «Դեպի Հայաստան ճանապարհին» խորագիրը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք օտարազգի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես հնչեցին Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործություններ։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, որը ներկայացրեց Հայաստանի պատմությունը, մշակույթն ու երաժշտական արվեստը։ Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, մասնավորապես հղում կատարելով Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ջուզեպե Մոտային, որը հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործության հարցը բարձրացրել էր Ազգերի Լիգայի առջև։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև այն շվեյցարացի նվիրյալներին, ում ջանքերով բազմաթիվ հայեր փրկվել էին կոտորածներից և վերընձյուղվել էին նաև շվեյցարական հողի վրա։

Նույն օրը Շվեյցարիայի հայկական, հունական, ասորական և քրդական համայնքների մասնակցությամբ հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Լոզան քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում, որը նվիրված էր Օսմանյան կայսրության ոճրագործությունների զոհերի ոգեկոչմանը։ Միջոցառման բացման խոսքով հանդես եկան Շվեյցարիայի Վո կանտոնի բողոքական եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ  Ժան Բապտիստ Լիպպը, Լոզանի քաղաքապետարանի խորհրդական Դավիթ Պայոտը, Շվեյցարիայի հայերի միության նախագահ Միգանուշ Բաղրամյանը, ինչպես նաև ասորական և քրդական համայնքների ներկայացուցիչները։ Մի շարք բանախոսներ անդրադարձան ինչպես Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած մարտահարվերներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ 

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Ժնևի կառույցներում ՀՀ Մշտական ներկայացուցչի տեղակալ Հրաչուհի Կատվալյանը։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա նշեց, որ ապրիլի 24-ը նշանավորվում է նաև ժխտողականության դեմ պայքարի, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ուղղված քայլերով՝ խաղաղության և կայունության, պատմական ճշմարտության հաստատման, համընդհանուր և անբաժանելի մարդու իրավունքների վրա խարսխված կայուն զարգացում խթանելու նպատակով։ Այս կապակցությամբ, նա կարևորեց Հայաստանի ավանդը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգին՝  մասնավորապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում «Ցեղասպանության կանխարգելման» վերաբերյալ բանաձևերի ընդունմանը։

Այնուհետև Շվեյցարիայի հայ առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանի և ասորի հոգևոր հայրերի կողմից մատուցվեց պատարագ։

Միջոցառման ավարտին իրականացվեցին երաժշտական կատարումներ։

Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում Շվեյցարիայում առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ կատարեց և հանդես եկավ օրվա խորհրդին նվիրված քարոզով։ Ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Հիշատակի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և Շվեյցարիայի հայերի միության փոխնախագահ Րաֆֆի Կիրակոսյանը։ Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ «Հայոց ցեղասպանության զոհերն ընկան՝ մնալով հայ և մեզ ավանդելով պահել ու պաշտպանել մեր սիրելի Հայրենիքը, հավատարիմ մնալ մեր հազարամյա պատմությանը, մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։ Ուստի, ապրիլի 24-ը նաև մեր այս հանձնառույթան վերահաստատման օրն է, պարտավորություն որ մենք ազգովի ստանձնել ենք մեր սուրբ նահատակների առջև»։ (Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի ելույթի ամբողջական տեքստը)։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: