• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ մանդատակիրները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

03 ապրիլի, 2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ մանդատակիրները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ և ունի խոշոր հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի և այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակչությանը։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է գազի մատակարարման պարբերական ընդհատումներով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների աշխատանքը, փակվել են կրթական հաստատությունները։

Հատուկ մանդատկիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ բնակչության համար և խախտել նրանց իրավունքները։  

Հաղորդագրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու իրավունքի հարցով հատուկ զեկուցողի և Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետի անունից:

Հաղորդագրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջում. https://spcommreports.ohchr.org/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: