• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրների հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի կառավարությանը

27 հունվարի, 2023
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրների հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի կառավարությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 27-ին հրապարակվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրների հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի կառավարությանը՝ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին կտտանքների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի սպանությունների, հայ զինվորականների դիերի, ներառյալ՝ կանանց, խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով հայ զինվորականների մահվան դեպքերի մասին։
 
Փաստաթղթում ներկայացվում են վերոնշյալ դեպքերի մանրամասները։ Նշվում է, որ դրանք կարող են պատերազմի հանցագործություններ լինել։
 
ՄԱԿ մարդու իրավունքների անկախ փորձագետները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող մեղադրանքների վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել նման քայլերը, կանխարգելել դրանց կրկնությունը և նշված դեպքերի անաչառ հետաքննություն անցկացնել։
 
Նրանք նաև հիշեցնում են, որ նախկինում՝ 2020-2021թթ-ին Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների վերաբերյալ համանման հարցադրումներով արդեն դիմել են Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել հետաքննությունների արդյունքների մասին։ Պատասխաններ չեն ստացել նաև հրադադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։ Հաղորդագրությունն հասանելի է հետևյալ հղումով. https://spcommreports.ohchr.org/Tmsearch/TMDocuments
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: