• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Համատեղ հայտարարություն թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ: Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջան

04 հոկտեմբերի, 2022
Համատեղ հայտարարություն  թվային տեխնոլոգիաների և ատելության խոսքի վերաբերյալ: Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Օրակարգի 9-րդ կետի ընդհանուր քննարկում. «Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականության այլ հարակից ձևեր. Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացումը և դրան հաջորդող միջոցառումները»

4 հոկտեմբերի 2022թ.

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու այս հայտարարությունը ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերն ընդգրկող մի շարք պետությունների կողմից։

Թեև թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական բանականությունը, հարաճուն հնարավորություններ և առավելություններ են ընձեռում, դրանց նախագծումը, զարգացումը, տեղակայումը և չարաշահումը կարող են նաև ռիսկեր պարունակել հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության տեսանկյունից: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին տարիներին առցանց ատելության խոսքի և հետապնդումների աճի կապակցությամբ, ինչպես դրա մասին զեկուցում են մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած մի շարք կազմակերպություններ: Կոպիտ խոսքերը, վիրավորական արտահայտությունները և պատկերները հաճախ հրահրվում են ալգորիթմերի միջոցով, որոնք ծրագրված են արձանագրելու ներգրավվածություն՝ ավելի շատ դիտումներ ապահովելով և այդպիսով օգտատերերին խրախուսելով ցանցերում տեղադրել ատելություն պարունակող բովանդակություն։ Ատելություն պարունակող բովանդակության կապակցությամբ քննադատական մեկնաբանություններ տեղադրողները հաճախակիորեն չեն էլ գիտակցում, որ ակամայից նպաստում են դրա տարածմանը, քանի որ ալգորիթմերը հենց այդ կերպ են աշխատում:

Չնայած հանրային ներգրավվածության և մասնակցության հարաճուն ընդլայման առումով թվային հարթակների վիթխարի հնարավորություններին՝ պետք է նաև գիտակցենք այս հարթակների, նրանց տեխնիկական գործառույթների և ալգորիթմերի առաջացրած մարտահրավերները: Մենք խորապես մտահոգված ենք, որ այդ հարթակների չարաշահումը կարող է սաստկացնել ատելության խոսքը և նպաստել ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական բևեռացմանը։ Նախապես սահմանված կանոնների ալգորիթմացված համակարգերի վրա հիմնված որոշումները կարող են սաստկացնել խտրականությունը:

Թվային դարաշրջանում անհրաժեշտ է հիմնավորապես պահպանել, պաշտպանել և խթանել կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Լավատեղյակ ենք, որ մի շարք սոցիալական հարթակներ ձգտում են դասակարգիչ ալգորիթմերի, լուսանկարների հայտնաբերման գործիքների, համապատասխան երկրների փորձագետների և քաղաքացիական հասարակությունների օժանդակությամբ ակտիվորեն անդրադառնալ ապատեղեկատվության և տեղեկատվության շահարկման խնդիրներին՝ պայքարելով ատելության ապօրինի խոսքը և ատելության հանցագործությունները հրահրող պետական և ոչ պետական չարամիտ դերակատարների հնարավոր չարաշահումների դեմ:

Այս Խորհուրդը լիազորված է ծառայելու որպես միջազգային կառուցողական երկխոսության և համագործակցության հարթակ՝ նպատակ ունենալով խթանելու և պաշտպանելու մարդու բոլոր իրավունքները: Մենք հանդես ենք գալիս առցանց ատելության տարածման դեմ պայքարի նպատակով ակներև ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների մշակման օգտին: Բացի այդ, մենք կոչ ենք անում կազմակերպել քննարկում և բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսություն՝ սոցիալական հարթակների դերի և իրական խտրականությանը ու բռնությանը հանգեցնելու ձգտող ուժերի կողմից այս հարթակների գործիքավորման վերաբերյալ:

Այս հարցի շուրջ քննարկումներն առաջ մղելու գործում մենք տեսնում ենք այս Խորհրդի հատուկ դերը՝ պետությունների և բոլոր շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածությամբ և մասնակցությամբ: ՄԱԿ համակարգը, տեխնոլոգիական ընկերությունները, քաղաքացիական հասարակությունը և անկախ հետազոտողները պետք է հրավիրվեն՝ մասնակցելու առցանց ատելության խոսքի և հետապնդումների դեմ պայքարին միտված միջոցների մշակմանը։

Շնորհակալ եմ։

 

Համատեղ հայտարարության համահեղինակները

  1. Արգենտինա
  2. Հայաստան
  3. Ավստրիա
  4. Բահրեյն
  5. Բանգլադեշ
  6. Բելառուս
  7. Բելգիա
  8. Կոստա Ռիկա
  9. Խորվաթիա
  10. Կիպրոս
  11. Չեխիա
  12. Դանիա
  13. Եգիպտոս
  14. Էստոնիա
  15. Ֆինլանդիա
  16. Ֆրանսիա
  17. Գերմանիա
  18. Հունաստան
  19. Իսլանդիա
  20. Հնդկաստան
  21. Իռլանդիա
  22. Իտալիա
  23. Ճապոնիա
  24. Ղազախստան
  25. Լատվիա
  26. Լիբանան
  27. Լիտվա
  28. Լյուքսեմբուրգ
  29. Մոնակո
  30. Մալթա
  31. Նիդեռլանդներ
  32. Նորվեգիա
  33. Լեհաստան
  34. Պորտուգալիա
  35. Ռումինիա
  36. Սինգապուր
  37. Սլովակիա
  38. Սլովենիա
  39. Իսպանիա
  40. Շվեդիա
  41. Միացյալ Արաբական Էմիրություններ
  42. Պաղեստինի պետություն
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: