• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին

11 հուլիսի, 2022
Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ․-ի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների բացառումը, COVID-19 համավարակից վերականգնումն ու մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությունը: ՄԻԽ-ն անդրադարձավ նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատական մահապատիժների դեմ պայքարի հարցերին, առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահեց նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցեց ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 35 հիմնական և պատասխան ելույթներով, այդ թվում՝ բանաձևերի ընդունման ընթացքում 4 ընդհանուր մեկնաբանություններով և 1 քվեի բացատրությամբ:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։ Շեշտվել է, որ հավատարիմ մնալով իր կողմից ստանձնված գերակայություններին՝ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ կատարվեցին Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին: Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից իրագործված արտադական մահապատիժների, անհետ կորածների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։

ՄԻԽ 50-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում դատավորների և իրավաբանների անկախության և անկողմնակալության, ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդկային կորուստների արձանագրման, աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի, մարդու իրավունքների և քաղաքացիական անձանց կողմից հրազենի ձեռք բերման ու օգտագործման, խաղաղ հավաքների վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ 50-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է վեց համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը:

Հայաստանը մասնակցել է նաև ՄԻԽ 50-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված մշակութային միջոցառմանը, որտեղ ՄԱԿ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային սովորություններն ու խոհանոցը:

ՄԻԽ հաջորդ՝ 51-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ․-ի սեպտեմբերին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝ https://switzerland.mfa.am/en/news/ ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: