• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում Բեռնում

07 հունիսի, 2022

Ս.թ-ի հունիսի 7-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կողմից համատեղ կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հրավերով միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Բաբկեն Թունյանը։

Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության և շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցեցին Շվեյցարիայի խորհրդարանի՝ Ազգային խորհուրդի նախագահ Իրեն Կելինը, Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը, Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Պատրիկ Ֆրանցենը։      

Ընդունելության ընթացքում Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Ելույթներ ունեցան Էդուարդ Աղաջանյանը, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Կարլո Սոմարուգան, ինչպես նաև նույն խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Բանախոսները բարձր գնահատեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված երկկողմ հարաբերությունները, խոսեցին համատեղ կատարված աշխատանքի և նախանշված ծրագրերի մասին, ներկայացվեցին Հայաստանի առաջնահերթությունները։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի հիմնադիրներ Դոմինիկ դը Բյումանին և Ուելի Լոյենբերգերին փոխանցեց ՀՀ բարձր պարգևները՝ Մխիթար Գոշ մեդալները՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի համար։ Դոմինիկ դը Բյումանը և Ուելի Լոյենբերգերը հանդես եկան շնորհակալական խոսքով, որում անդրադարձ կատարեցին բարեկամության խմբի պատմությանը, արձանագրված ձեռքբերումներին ու համագործակցության հեռանկարներին։  

Այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպումներ ունեցան Շվեյցարիայի Պետական խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վերներ Զալցմանի, Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարլո Սոմարուգայի, Քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մաթիաս Ձոպֆիի, Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) Քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մարկո Ռոմանոյի, արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Հանս-Փեթեր Պորտմանի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Դամիան Կոտիեի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը և մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հայկական կողմը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները։ Շահագրգիռ զրույց ծավալվեց Շվեյցարիայում ուղիղ ժողովրդավարության կազմակերպման ու իրականացման իրավական մեխանիզմների և գործառույթների շուրջ։ 

ՀՀ ԱԺ պատվիրակությունն առանձին աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահների հետ։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: