• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Ժնևում անցկացվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2022
Ժնևում անցկացվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում Շվեյցարիայում առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան Վարդապետ Ալճանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ կատարեց և հանդես եկավ օրվա խորհրդին նվիրված քարոզով։ Ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

Այնուհետև ոգեկոչման միջոցառումները շարունակվեցին Ժնևի Թրամբլեյ զբոսայգում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշատակի լապտերներ» հուշահամալիրի առջև։

Ելույթներով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևի նահանգային խորհրդի անդամ Պատրիկ-Էթիեն Դիմիերը, Շվեյցարահայերի միության նախագահ Լուսի Միգանուշ Բաղրամյանը և  Ռուանդայում թութսիների ցեղասպանությունը վերապրողների «Իբուկա, Հիշատակ և Արդարություն» ընկերակցության շվեյցարական մասնաճյուղի նախագահ Սեզար Մուրանգիրան։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ «այսօր մենք հպարտ ենք, որ ունենք անկախ պետություն և բոլորիս սրբազան պարտքն է նեցուկ կանգնել Մեր Հայրենիքին, համախմբվել նրա շուրջ, հզորացնել ու զարգացնել այն։ Սա է հետագա արհավիրքների կանխարգելման ամենագործուն բաղադրատոմսը» (Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի ելույթի ամբողջական տեքստը https://bit.ly/3Lcn7mx ։

Ելույթներին հետևեց միջոցառման մշակութային հատվածը, որի շրջանակներում հնչեցին Կոմիտաս վարդապետի և Բարսեղ Կանաչյանի եղանակների կատարումներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները ֆրանսերեն ասմունքեցին Վահան Թեքեյանի, Վիլյամ Սարոյանի և այլ ականավոր հայ հեղինակների գործեր։

Միջոցառմանը մասնակցեցին Ժնևի նահանգային և քաղաքային խորհուրդների պատգամավորներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և հայ ժողովրդի բարեկամներ։ Ոգեկոչման միջոցառումը կազմակերպել էր Շվեյցարահայերի միությունը։

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև Շվեյցարիայի Ցյուրիխ, Օբերետնֆելդ և Բեռն քաղաքներում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: