• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև

28 ապրիլի, 2021

Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Հորները։ 

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձ կատարեցին տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ 

Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2022-2025թթ. ռազմավարության մշակման հետ կապված հարցերը։      

Զրուցակիցները քննարկեցին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարները։ 

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ  միմյանց դիրքորոշումներին։ 

Զրուցակիցների ուշադրությունը հրավիրվեց հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին։ Այդ համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հիմնախնդրի, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն դարձվեց հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: