• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջան

20 հուլիսի, 2020
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020 թվականի հունիսի 30-ից հուլիսի 17-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի քննարկումների կենտրոնում էին կանանց և երեխաների իրավունքների, տեղեկատվության, խաղաղ հավաքների ազատության, դատական մարմինների անկախության, կրթության, ռասիզմի, խտրականության, թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիայի, աղքատության հաղթահարման, մարդու իրավունքների և թվային նոր տեխնոլոգիաների, առանձին երկրներում մարդու իրավուքների իրավիճակին նվիրված հարցեր և մի շարք այլ արդի խնդիրներ։  

Շուրջ երեսուն ինտերակտիվ երկխոսությունների և պանելային քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումներն ու տեսակետները վերոնշյալ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև մեր երկրի առաջնայնությունները մարդու իրավունքերի միջազգային օրակարգի շարունակական ամրապնդման ու կատարելագործման շուրջ։ Ներկայացվեցին նաև ՀՀ կառավարության տեսլականները ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված քաղաքականության ընդլյանման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց կոռուպցիայի դեմ պայքարում և օրենքի գերակայության  բնագավառներում մեր երկրի գրանցած առաջընթացին։ ՀՀ վերասհատատեց իր սկզբունքային հավատարմությունը միջազգային իրավունքի հիմնարար դրույթներին՝ շեշտելով, որ միջազգային հումանիտար իրավունքի շարունակական խախտումները միջազգային անվտանգության մեծագույն մարտահրավերներից են։

Հայաստանի մշտական ներկայացուցչությունն իր ելությներում անդրադարձ կատարեց COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի ազդեցությանը մի շարք խոցելի խմբերի՝ այդ թվում կանանց, երեխաների, հակամարտությունների գոտիներում բնակվող անձանց վրա։ Հայաստանը նաև կարևորեց համավարակին արձագանքման և հետ-համավարակային վերականգնման փուլերում առավել ներառական քաղաքականություն որդեգրելու դերը։

Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, կրկին աջակցելով ՄԱԿ ԳՔ գլոբալ հրադադարի կոչին, ընդգծեց, որ նույնիսկ ԿՈՎԻԴ-ի համավարակի պայմաններում շարունակում է առերեսվել ռազմական սադրանքների, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման խնդրի հետ։    

Հայաստանը միջազգային հանրության ուշադրությանը ներկայացրեց ս.թ. հուլիսին Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման մանրամասները։

Ներքին տեղահանված անձանց իրավուքների վերաբերյալ քննարկման շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հերթական անգամ Մարդու իրավուքների խորհրդի և ՄԱԿ մարմինների ուշադրությունը հրավիրեց ղրաբաղյան հիմնահարցի դրդապատճառներին, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, միջազգային ատյանների կողմից այդ քաղաքականությանը տրված գնահատականներին, ինչպես նաև շեշտվեցին հայ փախստականների ու ներքին տեղահանվածների իրավունքները։

Հակամարտությունների և երեխաների իրավունքների համատեքստում Հայաստանը նշեց, որ ընդունել է զինված հակամարտություններում երեխաների պաշտպանությանն ուղղված առավել առաջադեմ փաստաթղթերը, իսկ 2020թ-ի հունիսից անդամակցում է ՄԱԿ ժնևյան մարմինների շրջանակներում գործող Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Բարեկամների խմբին:

Միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրների շարքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձավ Թուրքիայի դատական մարմինների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը՝ գնահատելով այն որպես Թուրքիայի քաղաքական ղեկավարության հռետորաբանության և գործողությունների շարունակություն, որն այդ երկրում դատական մարմինների անկախության և անաչառության հետ կապված լուրջ խնդիրների մասին է վկայում։

ՄԻԽ ելույթներում Հայաստանը նաև խոր մտահոգություն հայտնեց Ռոհինգյա ժողովրդի նկատմամբ մարդու իրավուքների շարունական ոտնահարումների կապակցությամբ։ Խոսելով ռասիզմի և հակասեմականության մասին քննարկումների ժամանակ, Հայաստանը խստորեն դատապարտեց նման դրսևորումները և շեշտեց, որ ցեղասպանությունների ժխտումը սպառնալիք է ժողովրդավարության և մարդու իրավունքների համար

Հայաստանը համահեղինակեց նստաշրջանի ընթացքում ընդունված մի շարք բանաձևեր՝ կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության վերացման, հաշմանդամների իրավուքների պաշտպանության, խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության մատչելիության, թրաֆիկինգի դեմ պայքարի, կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների, պաշտպանելու պատասխանատվության և այլ բնագավառներում։ 

ՄԻԽ հաջորդ նստաշրջանը սկսվելու է ս.թ. սեպտեմբերի 14-ին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: