• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՀՀ մշտական Ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման ժամանակ

22 հունիսի, 2020
ՀՀ մշտական Ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման ժամանակ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Տիկի՛ն նախագահ,

Մեծ պատիվ է ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» թիվ L.26 բանաձևի նախագիծը, որը համահեղինակել են մեծ թվով երկրներ տարածաշրջանային բոլոր հինգ խմբերից։ Գրեթե երկու տասնամյակ շարունակ այս բարձր Խորհրդի կողմից նույն խնդրի վերաբերյալ նախկին բանաձևերը միշտ ընդունվել են ընդհանուր համաձայնությամբ։

Բանաձևի նախագիծը ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական և վճռական հանձնառության վառ վկայությունն է։ Այն ուղղված է կանխելու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ցեղասպանության հանցագործության վերածվելուց։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորս ականատես ենք լինում մարդու իրավունքների աղաղակող խախտումների աշխարհի տարբեր ծայրերում՝ գտնում ենք, որ բանաձևն առավել քան տեղին է և հրատապ։


Այսօր արդեն բավարար չէ պարզապես ասել՝ «Այլևս երբե՛ք»։ Եթե այս եզրույթի հնարավորինս բարձր հնչեցումը ունենար այն ազդեցությունը, որը մենք ակնկալում ենք, ապա աշխարհում այլևս չէին գրանցվի ցեղասպանության հանցագործության օրինակներ։

Պատահական չէ, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին պայմանագիրն է, որն ընդունվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից։ Այդ փաստը վերջապես լիարժեքորեն կճանաչվի ՄԻԽ-ի կողմից՝ ներկա բանաձևի միջոցով։ Ուրախ ենք արձանագրել, որ բանաձևի նոր նախագիծը բարձրացնում է ՄԻԽ-ի և ՄԱԿ մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։


Խորհուրդը կհաստատի, որ մարդու իրավունքների լայնածավալ խախտումները, խտրականությունը և մարդկանց որևէ խմբի գերակայության վերաբերյալ հանրային գործիչների աջակցական հայտարարությունները նախորդում կամ ուղեկցում են ցեղասպանությանը։ Բանաձևը նաև կոչ է անում իրականացնել համապատասխան քայլեր պատմական հուշարձանների, հիշատակի վայրերի, այդ թվում՝ մասսայական հանցագործության ոգեկոչման վայրերի ոչնչացումը կանխելու համար։ Նախագիծը նաև անդրադառնում է ցեղասպանության սեռային բաղադրիչին, այն առանձնացնում է քաղաքացիական հասարակության դերակատարությունը և կարևորում ոգեկոչման, հիշատակի և կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում։


Բանաձևը նաև մտահոգություն է հայտնում, որ ցեղասպանության արդարացումը, դրա հանդեպ կողմնակալ դրսևորումները, կամ ժխտումը կարող են ավելացնել ոճրագործության կրկնողության վտանգը։


Բանաձևի նախագիծը հանձնարարում է ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին կազմակերպել միջնստաշրջանային հանդիպում ցեղասպանության կանխարգելման կարողությունների զարգացման վերաբերյալ։ ՄԻԽ-ը նաև կհրավիրի ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականին՝ Խորհրդի հետ ինտերակտիվ երկխոսության անցկացնելու։

Տիկի՛ն նախագահ,

Հայաստանը ակնկալում է ցեղասպանության չարիքը կանխարգելելուն ուղղված ջանքերի վրա կենտրոնանալու անհրաժեշտության վերաբերյալ միջազգային համընդհանուր համաձայնության՝ կոնսենսուսի ձևավորումը։  Հավատացած ենք, որ սույն բանաձևի կոնսենսուսային հաստատումը կլինի միակ ճշմարիտ ազդակը, որը մենք կարող ենք այսօր հղել աշխարհին։


Կցանկանայինք մեր երախտիքի խոսքը ուղղել բանաձևի նախագծի բոլոր համահեղինակներին։ Անդամ պետությունների կողմից ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես այս բանաձևի մշակման գործընթացում իրականացրած կառուցողական ներդրումը, մեծապես պարտավորեցնող է։


Շնորհակալ եմ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: