• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում մասնակցեց Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդեսին

24 հունիսի, 2019

 

Հունիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։

Միջոցառման բացմանը նախարար Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց․ «Այց ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի հանդեպ պատասխանատվություն, դառնում կարևոր մի գործընթացի մասնակից, կերտում այդ հեղափոխությունը։ Այս լուսանկարներում դուք կտեսնեք կանանց, երեխաների, տարեցների, երիտասարդությանը, կտեսնեք բոլորին։ Դուք այդ մարդկանց աչքերում նաև կտեսեք հույս և վճռականություն․ և հենց սա էր առաջ մղում հեղափոխության ոգին»։ 

«Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջև, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը  մարդկային կյանքի և արժանապատվության հաղթանակի գործում», - ընդգծեց ԱԳ նախարարը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: