• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում Ժնևում

03 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 3-ին Ժնևի հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA - Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով երախտագիտություն հայտնեց ԿԱԶԱ-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆին և Դարիո Բոնդոլֆիին` Հայաստանում ծավալած մարդասիրական երկարամյա գործունեության համար։

Դեսպանորդ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հիշյալ կազմակերպությունը, մարդասիրական գործունեության հետ մեկտեղ բազմաթիվ ծրագրեր սկսեց իրականացնել նաև շինարարության՝ հանրակրթական և արվեստի դպրոցների կառուցում և վերանորոգում, մասնագիտական վերապատրաստման, այդ թվում` առցանց ուսուցման ծրագրի միջոցով, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում՝ դառնալով մեր երկրի կայուն զարգացման կարևոր դերակատարներից մեկը։ Դրվատվեց նաև կազմակերպության կողմից Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցաբար իրականացվող գործունեությունը՝ ուղղված սիրիահայ փախստականների ինտեգրմանը:

Նշվեց, որ ԿԱԶԱ-ն իր կարևոր նպաստն է բերել ինչպես հայ-շվեյցարական միջմշակութային կապերի խորացմանը, այնպես էլ հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը։

Հայաստանում և Սփյուռքում ծավալած բարեգործական և հասարակական գործունեություն համար՝ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը Մոնիկ և Դարիո Բոնդոլֆիներին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից շնորհված «Պողոս Նուբար» մեդալը, իսկ «Արմենիանոս հիմնադրամի նախագահ Ժակ Հոշստետերը և անհատ բարերար Լուսիան Շտամպն արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ տարիներ ի վեր Հայաստանում ԿԱԶԱ-ի կողմից իրականացվող ծրագրերին ցուցաբերած նշանակալի օժանդակության համար։

Միջոցառումը եզրափակվեց հայ և շվեյցարացի արվեստագետների երաժշտական կատարումներով, ինչպես նաև ԿԱԶԱ-ի անցած 20-ամյա ուղին ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: