• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Շվեյցարահայ համայնքայի բողոքի ցույցը Բեռնում

08 սեպտեմբերի, 2012

Ս.թ. սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ:

          Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում և տևեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան և դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը և ՙՍևակ՚ միությունը:

          Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի մոտ 100  ներկայացուցիչ` Շվեյցարիայի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներից` Ժնևից, Ցյուրիխից, Լոզանից, Նյուշատելից, Աարաուից, Լուգանոյից, շվեյցարական հասարակության ներկայացուցիչներ:

          Ելույթ ունեցան Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհրդական, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը, խմբի գլխավոր քարտուղար Սարկիս Շահինյանը, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Անդրեաս Դրայզիբները, համայնքի երիտասարդական կառույցների ներակայացուցիչ Միգանուշ Բաղրամյանը:

          Ելույթ ունեցողները քննադատեցին Հունգարիայի իշխանությունների որոշումը, ինչպես նաև պահանջեցին շվեյցակական իշխանություններից հստակ դիրքորոշում արտահայտել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունների առնչությամբ:

          Ելույթներից հետո պատվիրակություն ուղարկվեց Հունգարիայի դեսպանություն, որտեղ շվեյցարահայ համայնքի անունից բաց նամակ հանձնվեց դեսպանության գործերի հավատարմատարին:

          Բաց նամակում նշվում է հայ համայնքի խորը հիասթափությունն ու մտահոգությունը` Հունգարիայի իշխանությունների որոշումից, դատապարտվում է Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելու և հերոսացնելու քաղաքականությունը, ինչպես նաև պահանջում Հունգարիայի կառավարությունից` հրապարակայնորեն ճանաչելու գործած սխալը, դատապարտելու Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելը և հետ կանչելու Բաքվում Հունգարիայի դեսպանին:

          Միջոցառումը լուսաբանվել է շվեյցարական մամուլում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: