• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ԼՂՀ նախագահը Շվեյցարիայի խորհրդարանում պատգամավորների հետ քննարկել է ԼՂ խնդիրը

11 նոյեմբերի, 2011

 Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 10-ին, այցելել է Բեռն քաղաք եւ Շվեյցարիայի խորհրդարանում հանդիպում ունեցել այդ երկրի կարեւորագույն կուսակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորների հետ:

Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին կյանքին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ ամուր կապերի հաստատման մեջ եւ այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Շվեյցարիայի փորձը գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներում: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է Շվեյցարիայի հետ համագործակցության նշանակությունը ժողովրդավարության` հատկապես տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացման գործում:

Երկուստեք կարեւորվել է երկկողմ կապերի խորացումը եւ այս ուղղությամբ փոծգործակցության կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, Հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը, պաշտոնատար այլ անձինք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: