• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ԼՂՀ նախագահը Շվեյցարիայում պետական պարգեւներ է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին

10 նոյեմբերի, 2011

   Նոյեմբերի 9-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  այցելել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:

ԼՂՀ նախագահը ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Սերմաքեշին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, իսկ հասարակական գործիչ Արդեն Շելեֆյանին` «Վաչագան Բարեպաշտ» մեդալը:

Նույն օրը Բակո Սահակյանը Ժնեւի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր հանրապետության արտաքին քաղաքականությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաեւ ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը հանդիսանում է ղարաբաղյան պետականության ամենակարեւոր հիմքերից մեկը: Այս համատեքստում նա կարեւորել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը` շեշտելով դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Միջոցառումներին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: