• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Հայկական մշակույթի փառատոնը Ցյուրիխում

29 օգոստոսի, 2011

Ս.թ. օգոստոսի 26-27-ին Հայաստանի Հանրապետության  անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվեց հայկական մշակույթի փառատոն, որը կազմակերպվել էր ՚Ցյուրիխի հայկական միությունՙ կազմակերպության կողմից` Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ և հովանավորությամբ: 

Փառատոնի ծրագրում ընդգրված էին Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, ՚Արմենոիդսՙ մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, Շվեյցարիայում բնակվող նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների և Մերի Ուոթչերի ֆոտոցուցահանդեսները:

Ս.թ. օգոստոսի 26-ին միջոցառման բացմանը մասնակցեցին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Ցյուրիխի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանության խորհրդական Գ. Քոչարյանը և ՚Ցյուրիխի հայկական միությունՙ կազմակերպության ներկայացուցիչ, միջոցառման նախաձեռնող Ալինա Շթեհլի-Համբարձումյանը:

Այնուհետ ներկայացվեցին Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումները, որին հաջորդեց ընդունելություն:

Ս.թ. օգոստոսի 27-ին կայացավ ՚Արմենոիդսՙ երաժշտական խմբի համերգը, որին մասնակցեցին ոչ միայն Ցյուրիխ քաղաքի, այլև հարակից կանտոնների հայազգի և օտարերկրյա հանդիսատեսներ:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում միջոցառումներ են նախատեսված նաև Ժնևում, Բեռնում և Աարաու կանտոնի Օբերենթֆելդըն քաղաքում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: