• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն այցը CERN

18 օգոստոսի, 2011

Ս.թ. օգոստոսի 18-ին կայացավ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն պրն Աշոտ Չիլինգարյանի այցը Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպություն /CERN/:
Այցի ընթացքում կայացան հանդիպումներ CERN արտաքին հարաբերությունների, տեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճառագայթների դեպարտամենտների ղեկավարների հետ, քննարկվեցին համագործակցության զարգացման ասպարեզներ: Ընդունող կողմը բարձր գնահատեց ՀՀ գիտական ներդրումը CERN հետազոտություններում, նշվեց հայ ֆիզիկոսների բարձր որակավորումը:


Ա. Չիլինգարյանը այցելեց CERN վերահսկման կենտրոնը, Խոշոր Հադրոն Կոլայդերի LHC գերհաղորդիչների մագնեթների փորձարկման սրահը, CMS փորձարկման սրահը, ծանոթացավ միկրոմասնիկների դետեկտոր ATLAS-ի աշխատանքին, մատերիայի ֆիզիկայի հետազոտության /ALICE/ փորձին:

 
CERN արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար պրոֆեսոր Պաուսը հանդիպման ժամանակ նշեց, որ պետք է ստեղծել հնարավորություն ՀՀ գիտնականների համար նշված ասպարեզում ակադեմիական աշխատություններ նախապատրաստելիս որոշակի ժամանակաշրջան CERN-ում անցկացնելու և ընթացող հետազոտություններին մասնակցելու համար: Այս կապակցությամբ նշվեց համապատասխան ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը:
Այցի ընթացքում կայացավ հանդիպում CERN-ում աշխատող հայազգի գիտնականների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: